(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԳՄՍՆ ԿՏԱԿ ՊՈԱԿ-ի ղեկավար Արտակ Պողոսյանը համալսարանում էր

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանի հրավերով 2019-ի դեկտեմբերի 5-ին ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ղեկավար Արտակ Պողոսյանը հյուրընկալվել էր համալսարանում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին և վերլուծեցին մի շարք արդիական՝ համալսարանում ուսումնական գործընթացներում նոր տեխնոլոգիաների ներդրման, բուհի միջազգային վարկանիշավորման, ուսանողների հետադարձ կապը դեկանատների և ամբիոների հետ ակտիվացնելու, ինչպես նաև դիմորդներին մասնագիտական կողմնորոշման աշխատանքների բարձրացման հարցեր: Քննարկումների ընթացքում ուրվագծվեց հետագա անելիքների ճանապարհային քարտեզը։ 

 

05.12.19