(010) 303-300

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՃՇՀԱՀ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ դիմորդներ,

Եթե դիմելու եք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճարտարապետություն» կամ «Դիզայն» մասնագիտությամբ, որտեղ պարտադիր է ներբուհական քննությունների հանձնումը, ապա անհրաժեշտ է ներբուհական քննությունների համար սահմանված գումարը` յուրաքանչյուր քննության համար 1500-ական ՀՀ դրամ վճարել համալսարանի հաշվեհամարին:

Գումարը կարող եք փոխանցել ՃՇՀԱՀ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Դիմորդների ընդունելության բաժին (Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ. 010 303 300 (9-33) կամ 010 58 01 56):

25.04.25