(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ

Տեղի ունեցան երջանկաhիշատակ Հովհաննես Զանազանյանի անվան միջֆակուլտետային ֆուտբոլային խաղերի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:
Կիսաեզրափակչում Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի թիմը` 6-5 հաշվով հաղթեց Միջին մասնագիտական կրթության քոլեջի երկրորդ թիմին՝ գրավելով 3-րդ տեղը։
Առաջին և երկրորդ տեղերի համար մրցում էին Կառավարման և տեխնոլոգիայի և ՃՇՀԱՀ աշխատակազմի թիմերը: Երկու թիմերն էլ հանդես եկան ուժեղ կազմով և ցուցաբերեցին դիտարժան խաղ, որի արդյունքում Կառավարման և տեխնոլոգիա ֆակուլտետի թիմը՝ ավարտելով խաղը 6-5 հաշվով, գրանցեց հաղթանակ: 
Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը հաղթանակած թիմերին պարգևատրեց մեդալներով, պատվոգրերով, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած Կառավարման և տեխնոլոգիա ֆակուլտետի թիմին՝ Ֆուտբոլային գավաթով: Ֆուտբոլային առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Սամվել Գրիգորյանը, որը ստացավ սպորտային պայուսակ: 
Սրտանց շնորհավորում ենք հաղթող թիմին՝ չեմպիոն դառնալու առթիվ:

15.04.19