(010) 303-300

ԿԱՅԱՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի կազմակերպած ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին վերջին տարիներին Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների ուսանողների կատարված լավագույն աշխատանքները:

Ուսանողներին շնորհավորելով բացման խոսքով հանդես եկավ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Ռազմիկ Հարությունյանը: Վերջինս նշեց. «Համալսարանում ձևավորվել է սկզբունք, որ ուսանողների լավագույն աշխատանքները կիսամյակի վերջում հավաքվում են և դառնում ցուցահանդեսի ներկայացման նյութ: Այս տարի ուսանողները իրականացրել են առավել պրոֆեսիոնալ աշխատանքներ, որոնք գեղեցկացնում են ցուցասրահները:

Ցուցահանդեսին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչներ:

Ուսանողների կատարած աշխատանքները փաստում են, որ համալսարանը ոչ հեռու ապագայում կկարողանա առավել մեծ մասշտաբի ցուցահանդեսներ իրականացնել ներառելով հենց ուսանողական աշխատանքները:

15.04.24