(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՄ-ՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՑ ԴԱՍԸ

ՃՇՀԱՀ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հետ միասին կազմակերպել էր «ՀԱՄ-ով ուսանողներ» խորագրով բաց դասը։

Բանախոսը Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Համբարձումյանն է, ով ունի ոլորտի շուրջ 20 տարվա փորձ, խոսեց «Ազգային հարստությունները կրթօջախներն են, ոչ թե ընդերքը» թեմայով:

Բաց դասին ներկա էին «Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի» դեկան Մարինե Գրիգորյանը, «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը և ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողները։

Բաց դասին քննարկվեցին՝ գիտելիքի, փորձի անսպառ լինելու մասին հարցերը, ներկայացվեց թե ինչպես կարող է կարգապահությունը դառնալ նպատակներին հասնելու միակ կամուրջը և բանախոսը անդրադարձավ նաև Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անցած ուղուն ներկայացրեց հաջողության հասնելու կարևոր կետերը։

Հաջողակ անձի մտածելակերպը զարգացնելու համար Վ․ Համբարձումյանը խորհուրդ տվեց հետևել այս կանոնին․- «Ինչ գրքեր ես կարդում և ինչ միջավայրում ես, կվորոշի, թե ով կլինես դու 5 տարի անց»:

08.10.21