(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ «ԿԱՐՊԵՏ, ՈՐԸ ՄԻՋԱՎԱՅՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ԴԱՍԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը սիրով հյուրընկալել էր Karpet Design and Architechts ընկերության ներկայացուցիչներին։

Ընկերության համահիմնադիրներն անցկացրին բաց դաս՝ «Կարպետ, որը միջավայր է ստեղծում» թեմայով։ Ընկերության հյուրընկալումը հատկանշական էր և կարևոր, քանի որ երիտասարդ հիմնադիրները ՃՇՀԱՀ շրջանավարտներ են, որոնք դեռևս ուսանողական տարիքում ակտիվորեն մասնակցել են ՃՇՀԱՀ-ի ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված տարբեր նախաձեռնությունների։ Karpet Design and Architechts ընկերության հիմնադրման հիմքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները փորձի վերածելու և այդպիսով ոլորտում ուրույն ձեռագիր ունենալու և որակի նոր չափանիշներ սահմանելու կարևոր առաքելությունն է։

Դասի ընթացքում ներկայացվեց Karpet Design and Architechts-ի ստեղծման և հաջողության պատմությունը, որը մոտիվացիայի աղբյուր կհանդիսանա ուսանողերի համար։ Սամվել Սահակյանը խորհուրդներ տվեց ուսանողներին գործարար հաղորդակցության, նախագծերի կառավարման նրբությունների վերաբերյալ, կարևորեց նորագույն տեխնոլոգիաների դերը ինտերիեր դիզայնի և ճարտարապետության մեջ։

Իրինա Վանյանը հետաքրքրիր մանրամասներ ներկայացրեց ճարտարապետության և ինտերիեր դիզայնի աշխատանքների փուլային ընթացքի վերաբերյալ։

Karpet Design and Architechts ընկերությունը մասնագիտացված է ինտերիեր ու էքստերիեր դիզայնի ոլորտներում։ Բացի դա ընկերությունը մատուցում է նաև բարձրակարգ կոնստրուկտորական և ճարտարապետական նախագծման ու ներքին հարդարման աշխատանքների ծառայություններ։

30.05.22