(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ  «ԼԵՎԱՆԱ» ՓԱՌԱՏՈՆԸ

Հովհաննես Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան կազմակերպել էր «Լևանա» խորագրով փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։​ Փառատոնի կազմակերպիչներից էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)` դասախոս, ծաղրանկարիչ, բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի գլխավորությամբ:

Համալսարանի ուսանողները ներկայացրին իրենց հեղինակած երգիծանկարները՝ ցույց տալով իրենց առօրյան, ինչն էլ, բարձր գնահատվելով, արժանացավ ցուցահանդեսում ներկայանալու պատվին։ Փառատոնը հովանավորվել էր տեր և տիկին Լևոն և Աննա Աֆեյանների կողմից։ 

Փառատոնի առանցքային նպատակներից էին՝ հումորային ժանրում մեր կենցաղը, բարքերը, տարակարծությունների մեկնաբանումը, ժամանակի խնդիրների քննադատումը: «Լևանա» փառատոնը նպատակ ունի խթանելու գրաֆիկական հումորի՝ որպես արվեստի առանձին ճյուղի զարգացումը Հայաստանում:

Փառատոնն ուղեկցվեց կենդանի երաժշտությամբ, որը ինքնատիպ տրամադրություն էր ստեղծում: Ցուցահանդեսի մասնակից ուսանողները պարգևատրվեցին մրցանակներով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի։  Ցուցահանդեսը  հետո  տեղափոխվեց Սևան քաղաք, երիտասարդների համախմբման, մտքերի գրոհի ու դրանց իրագործման համար։

 

28.10.21