Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնը կազմակերպել էր գիտական սեմինար «Երևան քաղաքի երթևեկության անվտանգության հիմնախնդիրների վերլուծություն» թեմայով:
Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը և դասախոս Չինար Ներսեսյանը ներկայացրեցին թեմայի առանձնահատկություները և կարևորությունը:
Ամբիոնի դասախոս Արմեն Հարությունյանը ներկայացրեց «Տարբեր մակարդակների տրանսպորտային հանգույցների ազդեցության հետազոտումը Երևան քաղաքի խճողումային իրավիճակների նվազեցման նպատակով» զեկույցը:
Ամբիոնի վարիչ Վ. Հարությունյանը ամփոփեց սեմինարը և վստահեցեց, որ նման գիտական սեմինարները կունենան շարունակական բնույթ և առաջիկայում կիրականցվեն նոր թեմաներով: