(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ «ԳՈՒՅՆ 3» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Օրերս կայացավ Դիզայնի ֆակուլտետի կազմակերպած «Գույն 3» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Գունատեսություն դասընթացի շրջանակներում  իրականացված ուսանողական աշխատանքները: Ցուցահանդեսը մեկնարկեց Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանի ողջույնի խոսքով: Վերջինս նշեց. «Գունատեսություն առարկայի շրջանակներում արդեն 3-րդ ցուցահանդեսն է կայանում, որը աշխատանքային, գործնական և տեսական իմացության ուսանողական աշխատանքների ամբողջացումն է: Սա, իսկապես, գովելի է»:

Ցուցահանդեսում ներկայացված են թեմատիկ բաշխումներ, հետաքրքիր ստեղծագործական լուծումներ, տարբեր նյութերի կիրառման հնարավորությամբ մտքերի արտահայտման տարբերակներ: Ցուցասրահում դրված բոլոր աշխատանքները կատարված են առաջին կուրսի ուսանողների կողմից: Առարկայի շրջանակներում ուսանողները տեսական հիմքի վրա կատարել են գործնական աշխատանքներ, որոնք կրում են անհատական ստեղծագործական մոտեցում: Ցուցահանդեսը կազմակերպել էին Դիզայնի ամբիոնի դոցենտ  Քնքուշ Մալխասյանը, դասախոսներ Լուսինե Պողոսյանը, Արևիկ Մկրտչյանը և այլք:

Ցուցահանդեսի ավարտին ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորեց բոլորին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նշելով, որ նախորդ տարիների ցուցահանդեսի լավագույն աշխատանքներից մի քանիսը կախված են իր աշխատասենյակում, և գուցե այժմ ժամանակն է եկել աշխատանքները թարմացնելու:

23.02.24