ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Անցյալ շաբաթ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետում սեմինար էր՝ ուղղված ուսանողների մասնագիտական հմտություններն իրականում գործածելուն:
Սեմինարի թեման «Կահույքի նախագծում»-ն էր, որի հեղինակն ու համակարգողը ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի փոխդեկան Արմեն Շատվորյանն էր: Դասընթացները վարելու նպատակով հրավիրված էին դիզայներ Դավիթ Ճգնավորյանը, ճարտարապետներ Գարեգին Աղուզունցյանը և Արա Ավագյանը:
Գրանցված 38 ուսանողից սեմինարին մասնակցած 28-ն այսօր ներկայացրեցին խոհանոցային կահույքի իրենց նախագծերը և ստացան մասնակցության վկայականներ: