Հերոսները չեն մահանում, այլ ծնվում են նորից ու նորից, յուրաքանչյուր նոր ծնվող հայ հոգու հետ:
Այսօր հերոս Ադամ Սահակյանը կդառնար, ոչ՝ դարձավ 22 տարեկան: Եվս մեկ տարով հզորացավ նրա խիզախ հոգին, ևս մեկ տարով մեծացավ նրա սխրանքը, ևս մեկ տարով ավելացավ հիշողությունների այն զնդանը, որտեղ Նրա՝ մարդ, ընկեր և հերոս տեսակի մասին անջնջելի պատմություններն են:
Շնորհավո՜ր հավերժ ծնունդդ, սիրելի Ադամ: