(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ Innocens ծրագրի շրջանակներում՝ ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՃՇՀԱՀ-ում կազմակերպվեցին «Իննովացիոն համակարգեր» և «Ձեռներեցությունը ինժեներների համար» խորագիրը կրող դասընթացներ՝ Շինարարության ու Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։

Դասընթացները վարում էին ՃՇՀԱՀ Ֆինանսատնտեսական և տեղեկատվական գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանը և կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը։ Դասընթացների շրջանակներում՝ դասախոսություններով հանդես եկան նաև ՃՇՀԱՀ շարունակական կրթության պատասխանատու, բիզնեսի փորձառու մասնագետ Մխիթար Բալայանը, Հոնկոնգի չինական ակադեմիայի փոխտնօրեն Վահագն Վարդանյանը, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Արևշադ Վարդանյանը, կրթական համակարգի խորհրդատու, հոգեբան Լուսինե Կորեկյանը։

07.05.19