(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԾԱՆՈԹԱՑԱՆՔ <ԱԶԱՏ ՄԻԱՍԻՆ> ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ

ՃՇՀԱՀ Ակադեմիական նվաճումների կենտրոնի համակարգող-պատասխանատու Զոյա Թորոսյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն և Բելգիայի Միջազգային երիտասարդական գրասենյակի հրավերով, Բելգիայում մասնակցել է «Ազատ միասին» ծրագրի գործիքների վերաբերյալ վերապատրաստմանը:

Որպես «Ազատ Միասին» նախաձեռնության շարունակություն՝ 4-օրյա վերապատրաստման նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին ծրագրի մանկավարժական գործիքներին, որոնք կոչված են բարելավելու միասին ապրելու համար անհրաժեշտ արժեքների և գործողությունների ընկալումը, ինչպես նաև նպաստելու վերջինիս օգտին երիտասարդների ներգրավմանը: Վերապատրաստմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Կանադայից, Ռումինիայից, Սենեգալից, Մարոկկոյից, Ալժիրից և Ֆրանսիայից:

Վերապատրաստմանը մասնակիցները ներկայացրեցին իրենց սպասումները, վախերն ու հնարավոր ներդրումները, իսկ վերապատրաստողները՝ ծրագրի բանալի-արժեքները: Անցկացվեցին մի շարք պրակտիկ գործողություններ, քննարկումներ՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում: Յուրաքանչյուր խմբի գործողությունից հետո հնչեցին դրական և բացասական կարծիքներ՝ կատարված աշխատանքի վերաբերյալ վերապատրատողների և մյուս մասնակիցների կողմից:

24.09.18