(010) 303-300

ԾԱՂԻԿՆԵ՞ՐՆ ԵՆ, ՈՐ ՊԻՏԻ ՁԵԶ ԶԱՐԴԱՐԵՆ, ԹԵ՞ ԴՈՒՔ՝ ԾԱՂԻԿՆԵՐԻՆ

Այսօր առավոտն ավելի բարի էր: Եվ պատճառը միայն գարնան ջերմ արևը չէր: Մեր հարազատ համալսարանում կանանց և աղջիկներին սպասում էին իսկական ջենթլմենները:

ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհուրդը և բուհի Արհեստակցական կազմակերպությունը, Կանանց միամսյակի կապակցությամբ, գեղեցիկ անակնկալ էին պատրաստել բուհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Օդում ծաղիկների անուշաբույրն էր, իսկ կանանց դեմքերին՝ շոկոլադե քաղցր ժպիտները: Հա, չմոռանանք ասել, որ անակնկալ էր թաքնված նաև համակարգիչների մեջ: Միանալուն պես՝ էկրանից բարի լույս կրկին ծաղիկը մաղթեց: 
Այս ամենին էլ ավելացրած բազմաթիվ անկեղծ ու սրտաշունչ բարեմաղթանքներ և, միամսյակի մեկնարկը, վստահորեն կարելի է ասել, որ հաջողված էր:

11.03.19