(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՔՈ ԱՌՋԵՎ, ՄԵՐ ՀԵՐՈ՛Ս ՈՒՍԱՆՈՂ

Ռազմաճակատում հանուն Հայրենիքի զոհված հերոսների թվում մեր համալսարանի ուսանողն է՝ 2000 թ-ին ծնված Վահե Վարդանյանը: Դիզայնի ֆակուլտետում սովորող Վահեն հասցրել էր զգալ ուսանող լինելու հաճույքն ընդամենը մեկ կիսամյակ, որից հետո զորակոչվել էր ծառայության:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ողջ անձնակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում Վահե Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Հավերժ փա՜ռք և պատիվ՝ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հերոս զինվորներին:

 

01.10.20