Բարձր առաջադիմությամբ և ուսանողական ակտիվ կենսակերպով աչքի ընկնող ուսանողները մշտապես արժանանում են մեր համալսարանի ուշադրությանն ու խրախուսանքին: Հենց այս սկզբունքներով էլ յուրաքանչյուր տարի ընտրվում է լավագույն ուսանողը: Երեկ ամփոփվեց «Տարվա լավագույն ուսանող-2019» մրցույթը: Եվ, մեծ ուրախությամբ ու հպարտությամբ հայտնում ենք, որ այս պատվավոր անվանակարգում հաղթող ճանաչվեց Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Խաչատուր Խաչատրյանը։ Հաղթանակի առթիվ՝ նրան անձամբ շնորհավորեց և պարգևատրեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը:
Շնորհավորում ենք մեր օրինակելի ուսանողին և ընկերոջը՝ մաղթելով նորանոր հաջողություններ և
մասնագիտական ձեռքբերումներ: