ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍԱՆՈՂ
ԷԻԿ ամբիոնը կազմակերպում է
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Իմ քաղաքի խնդիրները իմ աչքերով» խորագրով «Քաղաքային տնտեսության էկոնոմիկա» դասընթացի շրջանակներում Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2019թ․ ապրիլի 26-ը ներկայացնել մասնակցի կողմից նկարահանված 1-3 լուսանկար, յուրաքանչյուրը՝ A4 ֆորմատի չափով։
Յուրաքանչյուր լուսանկարին պետք է կցվի համառոտ նկարագրություն լուսանկարված երևույթի / պատկերի վերաբերյալ (առավելագույնը 200 նիշ)՝ նշելով վայրը (քաղաք, համայնք, փողոց), խնդրի էությունը, նկարահանման ամսաթիվը, ինչպես նաև հնարավոր լուծման առաջարկ և այլն։
Առկա խնդիրները հնարավորինս պատկերավոր արտահայտող լուսանկարները և առաջարկվող լուծման առավել արդյունավետ տարբերակները կներկայացվեն համալսարանի ցուցասրահում և կտեղադրվեն ամբիոնի ֆեյսբուքյան էջում:
Ցուցահանդեսի մասնակիցները կստանան հավաստագրեր:
Հեղինակային իրավունք և նկարների օգտագործման իրավունք:
Լուսանկարիչների հեղինակային իրավունքները պաշտպանված են
Նկարների օգտագործումը միայն լուսանկարչի թույլտվությամբ
Առավել մանրամասն տեղեկատվության համար դիմել 2414 սենյակ
/Ջոն Սարդարյան/