Սույն թվականի հուլիսի 4-6-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում տեղի ունեցավ ՀՀ 2018թ. լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Մեր համալսարանը առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին Անդրէ Սիմոնի և Թելման Կարապետյան զույգով:
Մեր թիմը բավականին լավ հանդես եկավ այս մրցաշարում՝ հասնելով մինչև եզրափակիչ: Եզրափակիչում մեր տղաները լարված պայքարում պարտվեցին ՀՀ տղաների հավաքականը ներկայացնող տղաներին:
Շնորհավորում ենք մեր թիմին և մեր բուհին այս հաջողության կապակցությամբ՝ հետագայում ցանկանալով նորանոր հաղթանակներ: