Մարտի 14-25-ը Լիսաբոնի համալսարանում էր գտնվում ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ Արմեն Շատվորյանը:
Աշխատանքային գործուղման ընթացքում՝ Erasmus+ շրագրի շրջանակներում, Արմեն Շատվորյանը մասնակցել է դասախոսների շարժունակության և փորձի փոխանակման կրթաթոշակային ծրագրին:
Լիսաբոնի համալսարանի Ճարտարապետական ֆակուլտետում մեր համալսարանի պատվիրակը մասնակցել է նաև մագիստրատուրայի ճարտարապետների ընթացիկ քննական ատեստավորմանը և անձամբ իրականացրել շնորհանդեսներ՝ Հայաստանի, հայկական ճարտարապետության, մեր համալսարանի, ճարտարապետական Ֆակուլտետի և ճարտարապետական մակետաշինության մասին: Ներկա է գտնվել տարբեր առարկաների դասախոսությունների և, կատարելով համեմատություններ, հավաքել մասնագիտական կրթությանը վերաբերող քննարկման ենթակա նյութ: