Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մշտապես գերակա առաջնահերթություններից է կրթության որակի բարձրացումը և ուսանողներին մատուցվող ծառայությունների բարելավումը:
Հենց այս նպատակին էր միտված այսօրվա հանդիպումը Լեզուների ամբիոնի և Լեզուների կենտրոնի անձնակազմի հետ, որին մասնակցում էր նաև ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Ե. Վարդանյանը: Ուսանողների լեզվական գիտելիքներն ավելացնելու և նրանցից յուրաքանչյուրի լեզվական իմացության մակարդակը գնահատելու համար որոշվեց, որ նախ՝ կրկնապատկվելու է դասաժամերի քանակը, ապա կազմվելու են խմբեր՝ ըստ լեզվական իմացության մակարդակի: Յուրաքանչյուր խումբ դասավանդվելու է իրեն համապատասխան մակարդակի ուսումնական ծրագրով, իսկ կիսամյակի վերջում, ստուգվելու է խմբում ընդգրկված ուսանողների առաջադիմությունը՝ համաձայն որի, ծրագիրը յուրացրած և բարձր տվյալներ ունեցող ուսանողը փոխադրվելու է հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի խումբ։
Համալսարանն ավարտելուց հետո յուրաքանչյուր ուսանող բուհի կողմից ստանալու է հավաստագիր իր լեզվական գիտելիքի մակարդակին համապատասխան: