ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների կենտրոնի հայոց լեզվի գլխավոր խմբագիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Պարոն Միրզոյանի վաստակը կրթության և գիտության ոլորտում անգնահատելի է, նվիրվածությունը աշխատանքին ու անհատական վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողին անհերքելի են դարձնում նրա լավագույն մասնագետ լինելը: Պարոն Միրզոյանը հեղինակել և խմբագրել է 300-ից ավելի գրքեր, 3000-ից ավելի հրապարակումներ, 25 ուսումնամեթոդական ուղեցույցներ, բառարաններ, թարգմանվել 8 լեզուներով, ինչպես նաև արժանացել է տարբեր հուշամեդալների և պարգևների: