(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԸ

Վերջերս Իրանի Իսլամական Ազատ Համալսարանի Սպահանի մասնաճյուղի հրավերով, առցանց դասախոսությամբ հանդես եկավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետ Արմեն Մինասյանը՝ «Իրանական ժամանակակից ճարտարապետության փոխակերպումը և հայ ճարտարապետների առանցքային դերը» թեմայով:

Դասախոսության ընթացքում ճարտարապետ Մինասյանը ներկայացրեց հայկական Ճարտարապետության համաշխարհային նշանակությունը, ինչպես նաև Իրանի արդիականացման շրջանում իրանահայության հայության ազդեցիկ դերը՝ մասնավորեցնելով Ճարտարապետության բնագավառում նրանց ունեցած կենսական ազդեցությունը:

Պարոն Մինասյանը հիմնականում ներկայացրեց Ճարտարապետներ` Ալեքսանդր Թամանյանի (1921-23 թթ Թավրիզում եղած ժամանակ), Գաբրիել Գևրեկյանի, Վարդան Հովհաննիսյանի, Պոլ Աբգարի, Մարգար Գալստյանի, Ժանյա Աֆթանդիլյանի, Քերստափոր Թադվոսյանի, Ռոստոմ Ոսկանյանի և Նեկտար Փափազյան- Ադրեևի կատարած աշխատանքները:

Առցանց դասախոսությանը մասնակցեցին մեծ թվով իրանցի և հայ դասախոսներ, ուսանողներ:

02.06.23