Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոսներ՝ Թագուհի Բարսեղյանի, Զարա Մանվելյանի, Լիանա Օհանյանի կողմից մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է խաղ-մրցույթ։ Խաղ-մրցույթի թեման մասնագիտությունների ընտրության հիմնավորումն է, որը նպատակ ունի ավագ դպրոցի աշակերտներին օգնելու իրենց ճիշտ ընտրության հարցում: Խաղին մասնակցում էին ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի դասարանները, իսկ մրցույթի ժյուրիները համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողներն էին, որոնք պետք է գնահատեին աշակերտներին:
Ամբողջ ընթացքում հնչում էին ինտերակտիվ հարց ու պատասխաններ: Աշակերտները ակտիվորեն մասնակցում էին և շատ ոգևորված էին:
Վերջում ամենաբարձր միավորներ հավաքած թիմին շնորհվեց պատվոգիր: