(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ TALENT CONNECT ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՖՈՐՈՒՄԸ

Մասնագիտական կողմնորոշմանը նվիրված երկրորդ լայնամասշտաբ միջոցառման՝ Talent Connect Vol. 2-ի շրջանակում ներկայացվեց Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող APPEAR ծրագրի «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEVision) նախագիծը: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, այդ թվում ՃՇՀԱՀ ներկայացուցիչները, որոնք ներկայացնում էին «Ժամանակակից տեխնոլոգիաները նախագծերի և շինարարության ոլորտում» թեման։
ՃՇՀԱՀ-ը այդ միջոցառմանը ներկայացել էր առանձին տաղավարով, որտեղ համալսարանի ներկայացուցիչները ներկայացնում էին համալսարանը, գործող կրթական ծրագրերը, իրականացվող ազգային և միջազգային նախագծերը: Տաղավարում ցուցադրվում էին նաև ՃՇՀԱՀ-ի Գեոինֆորմացիոն և BIM տեխնոլոգիաների ոլորտներում կիրառվող որոշ նորագույն սարքավորումներ, որի հետ մեկտեղ ներկայացվում էր նաև դրանց կիրառման ոլորտներն ու հնարավորությունները:
 
Միջոցառման ընթացքում նախատեսված էին նաև պանելային քննարկումներ: «Կրթություն և աշխատանք. ինչպես փոխկապակցել կրթությունը պրակտիկ փորձի հետ» թեմայով պանելային քննարկման շրջանակներում բուհը ներկայացրեց Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ով հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձավ մասնակիցների բազմաթիվ հարցերին:
01.10.24