(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ MAGNUS HR ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՃՇՀԱՀ ուսանողների համար Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը կազամակերպել էր հանդիպում Magnus HR կազմակերպության հետ: Հանդիպումը իրականացրեց Աննա Հայրապետյանը, վերջինս հանդիպման առաջին մասում ներկայացրեց Magnus HR կազմակերպությունն ու գործունեությունը, ինչպես նաև պատմեց ծառայությունների մասին։ Երկրորդ մասում տեղի ունեցավ «ՄՌԿ հիմնախնդիրները կազմակերպությունում՝ շինարարական ոլորտ» խորագրով քննարկում:

Մատուցելով ՄՌԿ և հավաքագրման ծառայություններ շուկայի առաջատար ընկերություններին` Magnus-ը հանդիսանում է նաև ուսուցման առաջատար հարթակ՝ նպաստելով ՀՀ-ում ՄՌԿ ոլորտի զարգացմանը և որակյալ մասնագետների պատրաստմանը։

Հանդիպման ընթացքում Աննա Հայրապետյանը ներկայացրեց նաև իր տարիների փորձը և պատասխանեց ուսանողների հետաքրքրող բոլոր հարցերին:

20.04.23