ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին բակում իրականացավ Դիզայնի ֆակուլտետի և Ուսանողական խորհրդի կազմակերպած «Պատի Workshop» ծրագրի ամփոփումը և ցուցահանդեսը: Ծրագրի շրջանակներում ներկայացվել էին շուրջ մեկ շաբաթ իրականացված բոլոր աշխատանքները:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից Դիզայնի ամբիոնի դասախոս Սարգիս Աբեդին նշեց. «Ցուցահանդեսի ավարտին ընտրվելու է աշխատանքներից լավագույները, կազմվելու է թիմ, որից հետո թիմը կներկայացնի նոր դիզայն նախագիծ, որն էլ կգեղեցկացնի ներքին բակի պատը: Հավելեմ նաև, որ «Պատի Workshop» ծրագիրը կկրի շարունակական բնույթ և ամեն տարի ներքին բակի պատը կունենա նոր տեսք»:
Ցուցահանդեսին ներգրավված բոլոր դասախոսները Դիզայնի ֆակուլտետի կողմից ստացան շնորհակալագրեր՝ մասնագիտական գիտելիքներով ուսանողների հետ կիսվելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև բոլոր մասնակից ուսանողները: