Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ռուսաց լեզվի կենտրոնը հայաստանյան «Ռուսական տուն» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի մոտիվներով խաղ-մրցույթ: Նախքան մրցույթի սկսելը ուսանողները շրջայց կատարեցին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, որից հետո բաժանվեցին 3 խմբերի և սկսեցին խաղը: Խաղի հարցերը պատահական չէին ընտրված, բոլորը Ռուսաստանի մասին էին, և ստուգում էին ուսանողների ունեցած գիտելիքները աշխարհի խոշորագույն պետություններից մեկի մասին:
Խաղ-մրցույթին համալսարանից մասնակցում էին Դիզայնի, Շինարարության և Ճարտարապետության ֆակուլտետների 18 ուսանողներ: Մրցույթի սկզբում ցուցադրվեց Ռուսաստանի մասին պատմող տեսահոլովակ, որը իր մեջ պարունակում էր հուշումներ, որոնք ներառված էին հետագա հարցերի մեջ: Իսկ հարցերի պատասխանները ընտրվում էին մոտավոր ճշգրտությամբ. այսինքն որ թիմը հնչեցներ հարցին ամենամոտ պատասխանը, դա էլ համարվում էր ճիշտ պատասխան: Մրցույթի ընթացքում ոչ միայն տրամաբանությունը, այլև մաթեմատիկան մասնակիցներին օգնեց խաղի մեջ գտնելու ճիշտ պատասխանները։
Մրցույթին հաղթեց «Մտքի ճարտարապետներ» թիմը և ստացավ մրցանակներ հայաստանյան «Ռուսական տուն» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից։