(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ «ԻՆՏԵՐԻԵՐԱՅԻՆ ՏԻԿՆԻԿԸ՝ ՈՐՊԵՍ ԴԵԿՈՐԻ ԷԼԵՄԵՆՏ» ԹԵՄԱՅՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ

ՃՇՀԱՀ-ում կայացավ «Ինտերիերային տիկնիկը՝ որպես դեկորի էլեմենտ» թեմայով ցուցահանդես-բաց դասը: Ցուցահանդեսում ներկայացված էին ՃՇՀԱՀ Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար Իրինա Վանյանի հեղինակային տիկնիկները:

Ցուցահանդեսը մեկնարկեց տիկին Վանյանի շնորհակալական ելույթով. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ցուցահանդեսին ներկա գտնվելու համար: Նախ ցանկանում եմ նշել ինչու եմ այդքան կարևորում ցուցահանդեսը հենց այս համալսարանում իրականացնելը, քանի որ բուհում կա Դիզայնի ֆակուլտետ և տիկնիկների համար կատարվել է մեծ դիզայներական աշխատանք, որտեղ կարևորվում է ոչ միայն ստեղծագործական աշխատանքը, այլև օգտագործվող նյութերը: Ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ հետաքրքրված է տիկնիկներով: Ցուցահանդեսի թեման և նպատակն է դիտել տիկնիկը ոչ թե որպես խաղալիք, այլ ինտերիերի էլեմենտ»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը: Վերջինս շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ նշեց, որ տիկին Վանյանը իր պատասխանատվությամբ միաժամանակ բազում նախագծերի հեղինակ է, ինչի ապացույցն է այսօրվա ցուցահանդեսը. դա վկայում է նաև տիկին Վանյանի  շատ տաղանդավոր լինելու մասին:

Միջոցառման ավարտին տիկին Վանյանը պատմեց տիկնիկների ստեղծման պատմությունները, տարբեր երկրների մշակութային առանձնահատկությունները և կիրառված նյութերը։ Այնուհետև անցկացվեց վիճակախաղ, որի արդյունքում հաղթողներն արժանացան ցուցահանդեսում ներկայացված տիկնիկներից որևէ մեկին։

 

25.10.24