ՃՇՀԱՀ-ում կայացավ «Երիտասարդ հետազոտողների միավորման կանոնակարգ»֊ի հիմքով միավորման հիմնադիր ժողովը: Ժողովի ընթացքում ներկայացվեցին միավորման կանոնակարգը, հաստատվեց միավորման տարեկան գործունեության ծրագիրը, ինչպես նաև իրականացավ միավորման ղեկավարի ընտրություն: Ժողովին ներկա էր Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, վերջինս իր խոսքում նշեց. «Գաղափարը վերջին տարիներին շատ է քննարկվել և բազմաթիվ քննարկումների արդյունքում այսօր ունենք այսպիսի բովանդակությամբ և հստակ կարգով նախագիծ, որի նպատակն է՝ երիտասարդների համար համապատասխան միջավայր ստեղծել գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս մեր ուժերը կենտրոնացնել մեկ ուղղությամբ և գործել համատեղ, որի միջոցով մենք կկարողանանք միավորել առաջին հերթին մեր ֆակուլտետները և համալսարանից դուրս նաև ներգրավել մյուս երիտասարդ գիտնականներին, ինչու չէ նաև փորձառու մեր գործընկեր ոչ երիտասարդ գիտնականներին, որոնց ներուժը կօգնի մեզ այս համատեքստում: Ծրագրի կարևոր նպատակներից է նաև այն, որ ծրագիրը հարթակ է հանդիսանալու, որ համալսարանը հնարավորություն ունենա ինտեգրվել նաև միջազգային գիտական աշխատանքներին»:
Ժողովին մասնկացում էին նաև մինչև 35 տարեկան գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև գիտահետազոտական գործունեությամբ հետաքրքրվող դասախոսները և ուսանողները թվով 26 հոգի, որոնց միջոցով էլ տեղի ունեցավ բաց քվերակություն: 26 կողմ ձայնով միավորման ղեկավար ընտրվեց Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի դասախոս Լիլիթ Բաբայանը, և 26 կողմով հաշվիչ հանձնաժողովի նախագահ՝ Շինարարության ֆակուլտետի ասպիրանտ Խաչատուր Խաչատրյանը: