(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԻՆԺԵՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՐԵՎԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Կայացավ ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոնի և «Արփիսոլար» ընկերության համատեղ աշխատաժողովը, որը կրում էր «Ինժեների դերը արևային ոլորտում» խորագիրը: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցինն ոլորտային հնարավորությունները և քննարկվեցին մարտահրավերները:

Աշխատաժողովի նպատակն էր խթանելու արևային ոլորտի ճանաչմանն ու զարգացմանը, ինչպես նաև նպաստել ՃՇՀԱՀ ուսանողների ներգրավմանը՝ ընձեռելով հնարավորություն ձեռք բերելու նեղ մասնագիտական պրակտիկա և աշխատանք: Աշխատաժողովի  ընթացքում քննարկվեցին արևային էներգետիկայի զարգացման միտումները և հիմնախնդիրները Հայաստանում և աշխարհում, արևային տեխնոլոգիաների ստանդարտները և կիրառելիության մոտեցումներն «Արփիսոլար» ՍՊԸ-ում, մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորությունը «Արփիսոլար» ՍՊԸ-ում: Քննարկվեցին նաև այլ հարցեր, ինչպես նաև եղան հարց ու պատասխաններ: Աշխատաժողովի ընթացքում  իրենց մասնագիտական փորձը ներկայացրին   Արփիսոլար ընկերության չափագրող-ինժեներ Խաչատուր Թովմասյանը և ինժեներ-էներգետիկ Սուրեն Շիրինյանը:

Աշխատաժողովին ներկա էին Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը, համալսարանի և քոլեջի ուսանողները: Աշխատաժողովը ըստ ուսանողների բացառիկ հնարավորություն էր լիովին ծանոթանալու գործող կազմակերպության գործունեությանը և հետագայում դիմելու նաև աշխատանքի համար:

27.03.23