ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՙՀրանտ Դինք՚ հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում՝ փետրվարի 10-14-ը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում: Պատվիրակության կազմում էին պրոռեկտորներ Մարինե Ղազարյանը, Վարդգես Եդոյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի վարիչ ճ.թ. դոցենտ Էմմա Հարությունյանը, քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի ճ. թ. դոցենտ Լիաննա Աղաջանյանը, ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի լաբորատորիայի վարիչ Մարինա Բունաթյանը և մի խումբ ուսանողներ:
Մեր համալսարանի պատվիրակության անդամներն այստեղ հանդիպումներ են ունեցել ՙՀրանտ Դինք՚ հիմնադրամի ներկայացուցիչների, ՀԱՅՃԱՐ միության անդամների հետ, այցելել հայկական պատմական տարածքներ, Հայոց Պատրիարքարան, հայկական դպրոցներ, թանգարաններ, հայ ճարտարապետների նախագծած ժառանգության վայրեր, Ստամբուլի MEF և Kadir Has համալսարաններ:
MEF համալսարանում մեր համալսարանի պատվիրակները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել համալսարանի գործունեությունը, պատմությունը, ներկայիս կազմը, կարդացել դասախոսություններ հայ ճարտարապետության վերաբերյալ:
Այստեղ քննարկվել է նաև ուսանողների համար ամառային համատեղ պրակտիկա անցկացնելու մասին հետագա համագործակցության խնդիրները, ինչպես նաև Թուրքիայում, MEF համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի ուսանողների հետ միասին, հայկական դպրոցի համար ամառային տաղավար ստեղծելու գաղափարը: