(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԷՐԱԶՄՈՒՍ+» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

 ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Էրազմուս+»  նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր համալսարան՝ ՃՇՀԱՀ-ն ներկայումս իրականացնում է հինգ «Էրազմուս+» նախագծեր:

ՃՇՀԱՀ աշխատակիցները ներկայացրին հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ձեռքբերումները հետևյալ «Էրազմուս+» նախագծերի վերաբերյալ.

  • «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվա-կան տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) (զեկուցող՝ Վարազդատ Հովհաննիսյան),
  • «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (FlexWBL) (զեկուցող՝ Իրինա Վանյան),
  • «Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM) (զեկուցող՝ Արմեն Շատվորյան),
  • «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (SAH) (զեկուցող՝ Էմմա Հարությունյան),
  • «Համագործակցային, ազատ և նորարարական հարթակի միջոցով ակադեմիա-բիզնես համագործակցության խթանումը՝ հանուն հետազոտության և զարգացման» (All4R&D) (զեկուցող՝ Գոհար Ավետիսյան):

Զեկուցողները պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ ղեկավար կազմը ի դեմս ռեկտոր Ե. Վարդանյանի։ Պրոռեկտոր Եդոյանն ընդգծեց «Էրազմուս+» նախագծերի կարևորությունը ՃՇՀԱՀ զարգացման և դրա ուսումնական ծրագրերի արդիականացման համար։ ՃՇՀԱՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ «Էրազմուս+» նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

03.03.22