(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իսպանիայի «EASD Castello» համալսարանի համագործակցությամբ իրականացվող փոխանակման ծրագրի շրջանակում՝ տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի մասնակից ուսանողների ընտրության փուլը:

Դիզայնի ֆակուլտետի «Գրաֆիկական դիզայն», «Արդյունաբերական դիզայն», «Ինտերիերի դիզայն» կրթական ծրագրերով սովորող բակալավրիատի 2-4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսերի 5 ուսանող 2022/2023 ուստարում 5 ամիս ժամկետով ուսումը կշարունակի Իսպանիայի «EASD Castello» համալսարանում:

11.10.22