ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Դեռևս 1921 թվականին հայ ժողովրդի ճարտարագիտական մտքի ջատագովները ձեռնամուխ եղան ստեղծելու առաջին տեխնիկական ուսումնական հաստատությունը:
Այսօր արդեն 100-ամյա հսկան՝ Ճարտարապետության և շինարարության՝ Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջը, իր պատկառելի տարիքով, հարուստ կենսագրությամբ, վաստակաշատ դասախոսներով, բազմամյա քրտնաջան, արդյունավետ աշխատանքով, ստեղծագործական բուռն գործունեությամբ շարունակում է կերտել ստեղծագործ-շինարար հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մի նոր ու լուսավոր էջ՝ լինելով տեխնիկական կադրերի պատրաստման առաջին դարբնոցը։
Շրջանավարտներից շատերը ձեռք են բերել մեծ հռչակ, դարձել անվանի գործիչներ, գիտության և տեխնիկայի երախտավորներ, մասնակցել հայրենիքի վերակառուցմանն ու բարգավաճմանը՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը, որտեղ և ստացել են շինարարի առաջին «մկրտությունը»։
Զրույց Ճարտարապետության և շինարարության՝ Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանի հետ։