(010) 303-300

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԵՂՐԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության  2-րդ կուրսի ուսանողներն իրենց դասախոսի՝  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանի գլխավորությամբ «Զբոսաշրջության հիմունքներ» առարկայի  գործնական պարապմունքն անցկացրին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում:

Այցը բավականին բովանդակալից էր․ ուսանողները վերադարձան վառ տպավորություններով ու այդ գյուղի մասին հարուստ տեղեկություններով: Նրանք ծանոթացան  մարզի գյուղական ու պատմամշակութային  զբոսաշրջությանը, մասնակցեցին գաստրոնոմիկ տոնին, վարպետաց դասերին, այցելեցին  Թեժառույք վանական  համալիր:  Շփվեցին գյուղի բնակիչների, երեխաների հետ, ուսումնասիրեցին Մեղրաձոր գյուղի բնական ու մշակութային ռեսուրսները: Այնուհետև ուսանողների կողմից  մշակվեց նոր գաստրոնոմիկ ու գյուղական զբոսաշրջության տուրփաթեթ, որը  չափազանց ոգևորիչ էր բնակիչների համար և արժանացավ բարձր գնահատանքի:

Անչափ կարևոր է նման միջոցառումներ կազմակերպել և’ ուսանողների,  և’ համալսարանի, և’ մարզերի, և՛ գյուղերի համար: «Զբոսաշրջության հիմունքները» կարևոր առարկա է, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ազգային մշակույթի առանձնահատկություններին:

11.11.22