ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հուլիսի 15-19-ը Բյուրականում անցկացվեց «Երիտասարդ ինժեներների ճամբար»՝ նվիրված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակին: Հավաքը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհուրդը:
«Երիտասարդ ինժեներների ճամբարի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ ճամբարի տնօրեն, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, ողջունելով ճամբարականներին, նշեց, որ այսպիսի հավաքները մեծ կարևորություն ունեն երիտասարդների կյանքում:
Ճամբարի բացման արարողությունից հետո ուսանողները ծանոթացան ճամբարի կանոնակարգին, այնուհետև բաժանվեցին 8 ջոկատի՝ յուրաքանչյուրում 7 անդամ: Ճամբարային օրերի ընթացքում մասնակիցներն իրենց ուժերը չափեցին մարզական, մշակութային և ինտելեկտուլ մրցույթներում, հանդիպումներ ունեցան պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Մասնակիցների համար անցկացվեցին նաև պարի և առաջին բուժօգնության դասընթացներ: