Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդն այս տարի նույնպես կազմակերպեց երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ երթին մասնակցեցին համալսարանի աշխատակազմի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական աձնակազմի, քոլեջի, ավագ դպրոցի ներկայացուցիչներ, շրջանավարտներ: Երթի մասնակիցները քայլերթով շարժվեցին Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։