(010) 303-300

«ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ԲԱՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՏԱ-ՆԱԽԱԳԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց աշխատանքային սեմինար «Երևանի «Կասկադ» բաց հանրային տարածքի մետա-նախագծում» թեմայով, որն իրականացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM) նախագծի շրջանակներում։ Աշխատաժողովն անցկացվեց Իտալիայի Չիետի-Պեսկարայի Գաբրիել Անունզիոյի անվան համալսարանի պրոֆեսորներ Ֆիլիպպո Անջելուչիի և Անդրեա Դի Չինզիոի ղեկավարությամբ:

ՃՇՀԱՀ-ից դասախոսություններով հանդես եկան Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը՝ Ստեղծագործական մտքի և երաժշտության ներքո էսքիզներ անելու հեղինակային մեթոդաբանությամբ, Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը՝ Կասկադի պատմությունը թեմայով, Քաղաքաշինության ամբիոնի ասիստենտ Սուսաննա Բաբայանը՝ Քաղաքաշինական լանդշաֆտի նույնականացում և գնահատում թեմայով:

Սեմինարի հաջող ավարտից հետո ուսանողները ստացան վկայականներ՝ 3 կրեդիտ (ECTS) ձեռք բերելու հաստատմամբ:

16.05.23