«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»:
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման կամ Աստվածահայտնության տոնը: Եվ, պատահական չէ, որ Մայրության և գեղեցկության տոնն էլ մեր երկրում նշվում է հենց այս օրը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը սիրով շնորհավորում է բոլոր կանանց և մայրերին տոնի առթիվ՝ մաղթելով ջերմությամբ, ուշադրությամբ, լույսով ու մանկան ուրախ ծիծաղով ողողված արևաշատ օրեր: