(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵԹԵ ՄԵՐ ՇԵՆՔԵՐԸ ՆԱԽԱԳԾԵԻՆ ՖՐԱՆՍՈՒՀԻՆԵՐԸ…

Ինչպիսի՞ն է Երևանյան ճարտարապետությունը ֆրանսիացի ուսանողների աչքերով, ի՞նչ կուզենային տեսնել ներկայիս բնակելի շենքերի փոխարեն և ի՞նչ են առաջարկում:

Այս դիտարկումները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհիներ Ժուլիետ Վիերուշևսկիի և Մարի Մուժինոյի նախագծի թեմայի առանցքում էին: Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցության շրջանակում մեր համալսարանում սովորող ուսանողներին հետաքրքրել էին Երևանի 3-րդ մասում տեղակայված բնակելի շենքերը: Նախագծի ղեկավար Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասիստենտ Արև Սամուելյանի ուղղորդմամբ, ֆրանսուհիներն ուսումնասիրել էին տեղանքը և վերանախագծել այն՝ ըստ իրենց մտածելակերպի և պատկերացումների, որոնք նախատեսում են շենքերի միանման ֆասադներ, մշակութային և առևտրային կենտրոններ, ստորգետնյա կայանատեղիներ: Նախագծի պաշտպանությունն ընթացավ շատ բուռն՝ համեմված տարատեսակ կարծիքներով ու դիտողություններով:

04.06.19