Այսօր` ապրիլի 22-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում` ճարտարապետության հոսքի 11-րդ դասարանի աշակերտների կողմից բեմադրվեց «Մեծապատիվ Մուրացկաններ» ներկայացումը` հայ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի համանուն վեպի հիման վրա:
Ներկաներին հուզեց աշակերտների տպավորիչ և էմոցիոնալ դերասանական խաղը և արևմտահայերենի վարպետորեն տիրապետումը:
Նույն դասարանի աշակերտուհի Ղազարյան Սյուզաննան ներկայացրեց դերասանների կերպարները արտացոլող պաստառ, որի համար դպրոցի կողմից արժանացավ շնորհակալագրի:
ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով:
-Գովելի է, որ կրթությանը զուգընթաց դպրոցում ակտիվ է նաև մշակութային կյանքը,-նշեց պարոն Հովեյանը և հավելեց, որ համալսարանը միշտ պատրաստ է աջակցել նմանօրինակ միջոցառումների կայացմանը, քանի որ առանց մշակութային կյանքի դպրոցական կյանքը չի կարող լինել լիարժեք։
Դպրոցի տնօրեն Վահրամ Սիմոնյանը շնորհավորելով բոլորին շնորհակալություն հայտնեց աշակերտներին և ուսուցչուհի Սիրանուշ Ռշտունուն սեղմ ժամկետում արևմտահայերենով վեպը բեմադրելու և հանդիսատեսի դատին հանձնելու համար:
Շնորհավորում ենք մեր աշակերտներին հաջողված բեմադրության կապակցությամբ: