«Future up» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ամենամեծ կոնֆերանսը` «Դիմորդից ուսանող», որի նպատակն էր օգնել դիմորդներին կատարել ճիշտ մասնագիտության ընտրություն: Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի 12 բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները: Մեր համալսարանը ներկայացրին Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը և լրատվության հանձնաժողովի նախագահ Նելլի Գրիգորյանը։ Ելույթի ընթացքում խոսնակները դիմորդներին ծանոթացրին 100-ամյա բուհի պատմությանը, ներկայացրին համալսարանում գործող 5 ֆակուլտետները, կրթական ծրագրերը, կենտրոնները, լաբորատորիաները և արվեստանոցները, ինչպես նաև խոսեցին միջազգային ակտիվ համագործակցությունների և ուսանողական բուռն կյանքի մասին: Ելույթից հետո դիմորդների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնց սպառիչ պատասխաններ տրվեցին: Ուսանողական խորհրդի նախագահը մեր դիմորդներին հրավիրեց համալսարան` շրջայց կատարելու և տեղում ծանոթանալու համալսարանի հնարավորություններին։
Սիրելի’ դիմորդներ, առաջիկայում համալսարանում կկազմակերպվեն բաց դռների օրեր, որի շրջանակում բոլոր ցանկացողները կարող են գալ և տեղում ծանոթանալ մեր համալսարանի հնարավորություններին ու ընդունելության կարգին։