(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԻԶԱՅՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱՐՏԱՇԵՍ ՄԵԼԻՔՅԱՆԸ

Այսօր տեղի ունեցավ դիզայնի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը, որին մասնակցում էին համալսարանի ղեկավարությունը՝ ի դեմս ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի:

Նիստի սկզբում ներկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին պարոն Բուբուշյանի հիշատակը։ Այնուհետև ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկայացրեց ֆակուլտետի նորանշանակ դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, Ճարտարապետության թեկնածու, դոցենտ Արտաշես Մելիքյանին:

Ռեկտոր Ե․ Վարդանյանը իր խոսքում նշել է․ «Ակնհայտ է, որ ձեր բոլորի անմիջական մասնակցությամբ և պարոն Բուբուշյանի համակարգմամբ դիզայն ֆակուլտետը վերջին տարիներին բավականին մեծ զարգացում է ապրել կրթության որակի բարելավման, ուսանողների ներգրավվածության և այլ մասնագիտությունների հետ մրցակցության առումով։ Սա պարոն Բուբուշյանի և ամբողջ ֆակուլտետի միասնական աշխատանքի արդյունքում է եղել, ուզում եմ առիթից օգտվելով նաև շնորհակալություն հայտնել դեկանատի աշխատակիցներին այս ընթացքում դեկանատի և ֆակուլտետի աշխատանքը անխափան ապահովելու համար։ Քննարկել ենք գործընկերների հետ, պարոն Մելիքյանին դեկանի պաշտոնում նշանակելու հարցը և ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկն ընդունելու համար, շնորհավորում եմ և ցանկանում, որ նույն կերպով և միասկանակությամբ ֆակուլտետը շարունակի իր աշխատանքը, համալսարանի ղեկավարությունը միշտ պատրաստ է աջակցել բոլոր բարձրացված խնդիրների լուծմանը»։

Պարոն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց․«Ինձ համար շատ կաևոր և պատասխանատու է Ձեր վստահությունը, դա շատ բարձր եմ գնահատում, շնորհակալ եմ ներկաններին, ես ինձ միշտ համարել եմ համալսարանի երախտավորներից մեկը, ով էներգիա չի խնայում և ամեն օր փորձում է իր չափաբաժնով օգուտ տալ ֆակուլտետին, այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ նույն կերպով ծառայել ի շահ համալսարանի»

Պարոն Մելիքյանը ծնվել է 1983 թվականին: 1989-1999թթ.ստացել է միջնակարգ կրթություն: 1999-2009թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Ճարտարապետություն» ֆակուլտետում։

2006 թվականից դասախոսում է ՃՇՀԱՀ-ում: 2009 թ. ստացել է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան: 2012թվականից առ այսօր «Դիզայն» ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։ 2016 թվականից ղեկավարել է «Ինտերիերի և

էքստերիերի դիզայն» ամբիոնը: 2018 թվականից Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ է: 2020թվականից առ այսօր հանդիսանում է ՃՇՀԱՀ Հոգաբարձուների Խորհրդի անդամ։ Հեղինակ է 35 գիտական հոդվածի և 2 ուսումնամեթոդական ձեռնարկի։

30.11.21