(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԻԶԱՅՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ուսանողական խորհրդի և դիզայնի ֆակուլտետի նախաձեռնությամբ առաջին կուրսի ուսանողները ստուգարքներին և քննություններին ընդառաջ՝ ստացան ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը: Համաճարակային պայմաններից ելնելով ստուգարքային գրքույկները հանձնեցին լսարաններում, որին ներկա էր Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը, դիզայն ֆակուլտետի դեկանի տեղակալ Թամարա Սարգսյանը, դիզայն ֆակուլտետի դեկանատի մեթոդիստ Քրիստինե Թովմասյանը, դիզայնի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Սոնա Բաբայանը:

Տիկին Սարգսյանը հանձնեց ստուգարքային գրքույկները, ապա շնորհավորեց ուսանողներին: «Մենք դեռ երկար ճանապարհ ունենք Ձեզ հետ անցնելու սիրելիներս, վստահեցնում եմ, որ մենք Ձեր կողքին ենք: Ստուգարքային գրքույկները և Ուսանողական տոմսերը Ձեր այցեքարտն են, հուսով եմ դրանք միայն նպատակին կծառայեն: Մաղթում եմ հաջողված քննաշրջան և արժանի գնահատականներ», -նշեց տիկին Սարգսյանը, ապա խոսքը փոխանցեց Ուսանողական խորհրդի նախագահին: «Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ Ձեզ, այսօրվանից դուք պաշտոնապես համարվում եք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ, Ձեր ուսումնական տարիների ընթացքում փորձեք հնարավորինս կրթվել և վայելել յուրաքանչյուր պահը», -խոսքը եզրափակեց Ս. Հակոբյանը:

17.12.21