(010) 303-300

«ԴԻԶԱՅՆ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱԲԱԹ՝ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Ավարտվեց «Դիզայն և մարքեթինգ» խորագրով ինտերակտիվ դասախոսությունների շաբաթը, որի արդյունքում ուսանողները ստացան նոր գիտելիքներ դիզայն մտածողության, մարքեթինգային ռազմավարության, նախագծերի գրագետ մատուցման, նախահաշիվ կազմելու հաշվարկների իրականացման ոլորտում։ Որպես ամփոփիչ առաջադրանք, շաբաթվա ընթացքում ձևավորված ուսանողական խմբերը ներկայացրին իրենց ստարտափ գաղափարները, որոնք ստեղծվել էին թիմային աշխատանքի արդյունքում։ Ներկայացված նախագծերն արժանացան Սանկտ Պետերբուրգի և ՃՇՀԱՀ դասախոսների բարձր գնահատականին։ Ուսանողներն ու  դասախոսները կիսվեցին տպավորություններով՝ ընդգծելով ծրագրի դերը մասնագիտական աճի և միջբուհական կապերի ամրապնդման գործում։

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը իր խոսքում ընդգծեց նախաձեռնության շարունակականության կարևորությունը։

Օրվա վերջում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Միջազգային ուսուցման ծրագրի իրականացման համար հավաստագրեր ստացան Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի թվով 6 ուսանողներ, ինչպես նաև Միջազգային երիտասարդական նախագծերի և նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Քսենիա Կայշևան, Միջազգային նախագծերի զարգացման բաժնի վարիչ Կրիստինա Շիրիկովան, Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ Ելիզավետա Կրայկինան և ասիստենտ Աննա Մոկրոուսովան։

Հավաստագրեր ստացան ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի թվով 30 ուսանողներ, ինչպես նաև ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկանի տեղակալ Տաթևիկ Փայտյանը, Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի ասիստենտ  Մարինա Ստակյանը, համանուն ամբիոնի ասիստենտ Արսեն Մկրտչյանը, Դիզայնի ամբիոնի դոցենտ Անի Աճառյանը, համանուն ամբիոնի դոցենտ Թամարա Թույսուզյանը։

23.04.25