2009 թվականից մինչ օրս Դիզայնի ֆակուլտետի ուսանողները ամեն տարի մասնակցում են «Заводной апельсин» լավագույն դիզայն-փաթեթավորման միջազգային ուսանողական մրցույթին՝ անընդհատ գրանցելով բարձր արդյունքներ: 2024 թվականը ևս բացառություն չեղավ։
Մրցույթի հաղթողներին դիպլոմները հանձնեցին Դիզայնի ֆակուլտետի դեկան, Արտաշես Մելիքյանը և Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանը։
Հաղթողները Դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներն են. Դավիթ Մկրտչյանը արժանացել է բրոնզե դիպլոմի, Աննա Թորոսյանը՝ դափնեկրի դիպլոմի, Լուսինե Մանուչարյանը՝ մասնակցի դիպլոմ, Տիրուհի Տոնոյանը՝ մասնակցի դիպլոմի, Դավիթ Նավասարդյանը՝ մասնակցի դիպլոմի:
Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Բաղդասարյանը և դասախոս Արևիկ Մկրտչյանը պարգևատրվեցին պատվավոր դիպլոմներով՝ ուսանողների մասնագիտական աճին աջակցելու և ոլորտում ունեցած ներդրման համար։
Դիզայնի ֆակուլտետը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային հարթակում՝ բարձրացնելով կրթության և ստեղծագործական մոտեցումների որակը։