Գիտական հոդվածների տպագրությունը միջազգային հեղինակություն ունեցող ժողովածուներում չափազանց մեծ կարևորություն ունի գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետների համար: Դա նպաստում է ԲՈՒՀ-ի վարկանիշի բարձրացմանը:
Այդ նպատակով՝ մեր համալսարանի երիտասարդ մասնագետների կողմից մշակվել է Scopus և Web of Science համակարգերում ընդգրկված միջազգային ամսագրերի ցանկ, որտեղ տպագրությունն անվճար է: Կազմվել է շուրջ 70 պարբերականների ցուցակ՝ 7 նեղ մասնագիտական ուղղություններով, որոնք ընդգրկված են Scopus և Web of Science համակարգերում:
Իրականացված աշխատանքները ներկայացնելու նպատակով՝ մարտի 14-ին, կազմակերպվեց սեմինար-հանդիպում «Դիզայն» ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ելույթներով հանդես եկան դիզայնի ամբիոնի ասիստենտ Անի Աճառյանը և ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի դասախոս Էվլին Օրդուխանյանը: