Փետրվարի 27-ից մարտի 19-ը կանցկացվի «Դարձ առ մետաքսի Ճանապարհ» ՈՒրբան Արթ փառատոնը, որի կազմակերպիչներն են VisualGapGallery-ին (Հայաստան), Երևանի Գյոթե կենտրոնը և Gangeviertel արվեստի կենտրոնը (Գերմանիա): Ծրագրի իրականացման նպատակն է՝ համախմբել տարբեր երկրների մասնագետներին և արվեստագետներին մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծելով ուսանողների համար ինֆորմացիոն դաշտի ընդլայնման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություն: Այն նախատեսված է ՀՀ-ում գործող արվեստի դպրոցների և ԲՈՒՀ-երի ուսանողների, ազատ արվեստագետների ու ստեղծագործական խմբերի համար՝ անկախ տարիքից:
Փառատոնին իր մասնակցությունը կունենան նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի ուսանողները և դասախոսական կազմը:
Փառատոնը բաղկացած է տարբեր փուլերից: Առաջին փուլում կկազմակերպվեն կրթական միջոցառումներ՝ վարպետության դասեր, որոնց անցկացման համար ՃՇՀԱՀ-ն կտրամադրի համապատասխան պայմաններով տարածքներ: Կդասավանդեն ինչպես հայ արվեստագետները, այնպես էլ Gangeviertel արվեստի կենտրոնից հրավիրված մասնագետները:
Վարպետության դասերից հետո՝ մարտի 14-17-ը, կմեկնակի փառատոնի հիմնական ծրագիրը, որի ընթացքում այցելուները կկարողանան անձամբ ստեղծագործել՝ օգտագործելով ներկայացված տեխնիկաները:
Իսկ, մարտի 11-ին՝ ՃՇՀԱՀ-ում, կանցկացվի ևս մեկ համատեղ սեմինար՝ Գերմանիայի և «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում համալսարան այցելած Լեհաստանի մասնագետների կողմից:
Հիշեցնենք, որ երկշաբաթյա վարպետության դասերին մասնակցելու համար պետք է ուղարկե՛ք Ձեր CV-ն և պորտֆոլիոն՝ urbanartfest2019@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով Ձեր նախընտրած դասընթացը (մետաքսագրություն, գրաֆիտի, տրաֆարետային արվեստ, վիդեո պրոյեկտում)։
Մանրամասների համար զանգահարեք՝ 095 50 66 01 կամ 098 73 66 01 հեռախոսահամարներով: