(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գործընկեր Վարշավայի Էկոլոգիայի և կառավարման համալսարանը «Erasmus+» դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում հերթական անգամ հյուրընկալել է համալսարանին: Այս անգամ հյուրընկալվել էր Դիզայնի ֆակուլտետի դասախոս Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դասախոս Էլեոնորա Մարգարյանը: Ծրագրի շրջանակներում իրականացավ «Դիզայն մտածողության և կոնցեպտուալիզացիայի գործընթացը վեբ դիզայնում» թեմայով դասախոսություն՝ Դիզայն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների համար: Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան ոլորտի կազմակերպման սկզբունքներին և գործընթացին, ինչպես նաև դրանց մասնագիտական հմտությունների կիրառելիությանը վեբ դիզայնի ասպարեզում, որը կարևորում է հայեցակարգի և մարդակենտրոն խնդիրների առաջադրումն ու լուծումը:

Վարշավայի Էկոլոգիայի և կառավարման համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Բոգդան Գորչիցան իր դրական կարծիքը հայտնեց երկու բուհերի վաղեմի համագործակցության արդյունավետության վերաբերյալ:

23.05.24