ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Մաքսիմ Եվադյանը այսօր ՃՇՀԱՀ-ում էր՝ իր մասնագիտական փորձը կիսելու համար։
Նա ներկայացրեց Ուրարտական շրջանի պատմությունը ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի մագիստրանտների համար։ Դասախոսության ընթացքում ուսանողները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ էին հետևում Ուրարտական շրջանի քաղաքների, տաճարների և բնակելի տների պատմական ընթացքներին։ Մ. Եվադյանի դասընթացին նաև մասնակից էին նաև Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ամբիոնի դասախոսները:
Դասի ավարտին Մ. Եվանդյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին և խոստացավ, որ կապն ուսանողների հետ կլինի շարունակական: